Մատչելիության հղումներ

Պուտինի Էրդողանին շնորհակալություն է հայտնել... Քարադենիզի գոլի համար


USA Today ամերիկյան օրաթերթի փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին այն բանի համար, որ... Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբի թուրք հարձակվող Գոքդենիզ Քարադենիզի գոլի շնորհիվ ռուսաստանյան ակումբը Իսպանիայում պարտության մատնեց «Բարսելոնա»-ին։

Պուտինը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին։ Նրանց հեռուստակապով միացել է նաեւ Էրդողանը։ Կողմերը քննարկել են «Հարավային հոսք» անդրջրյա գազատար խողովակաշարի կառուցումը նախատեսված ժամկետից շուտ ավարտելու եւ այն շահագործման հանձնելու խնդիրը։

«Թուրք ֆուտբոլիստն է խփել հաղթական գոլը, եւ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ», - ասել է Պուտինը։

Չեմպիոնների լիգայի մրցաշարի F խմբում հոկտեմբերի 20-ին արտագնա խաղում Ռուսաստանի չեմպիոն` Կազանի «Ռուբին»-ը «Բարսելոնա»-ին հաղթեց 2:1 հաշվով: «Ռուբին»-ի երկրորդ եւ հաղթական գոլի հեղինակը դարձավ Քարադենիզը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG