Մատչելիության հղումներ

Բելառուսը միացավ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրին


Բելառուսը միացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրին:

Ինչպես երեկ երեկոյան հայտնել է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով ՀԱՊԿ-ի հայտարարությունը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է համաձայնագիրը:

Բելառուսի նախագահի խոսնակ Պավել Լյոգկին հաստատել է Լուկաշենկոյի կողմից համաձայնագրի ստորագրման փաստը` միաժամանակ ասելով, թե տեղյակ չէ ստորագրման մանրամասներին, այդ թվում` օրվան:

Դրանով իսկ, Բելառուսը դարձավ համաձայնագրին միացած վեցերորդ երկիրը:

Արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու մասին համաձայնագիրը ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հինգը, այդ թվում` Հայաստանը, ստորագրել էին հունիսին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում, որը Լուկաշենկոն բոյկոտել էր:

ՀԱՊԿ-ի անդամ երկրներից այժմ միայն Ուզբեկստանն է, որ չի միացել Արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG