Մատչելիության հղումներ

Այսօր սկսվում է Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննությունը


Այսօր սկսվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատաքննությունը:

Համապատասխան որոշումը անցած շաբաթ կայացրել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը:

Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:

Դատավարության մեկնարկի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասված է. - «Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը փորձում է քողարկել իր իսկ գործած աղաղակող հանցանքները: Այս ճշմարտությունը ուրվագծված է անգամ իմ դեմ հարուցված քրեական գործի նյութերու,մ եւ առաջիկա դատավարության ընթացքում մենք պետք է ընդգծենք հենց այս հանգամանքը: Գիտակցելով այս անհրաժեշտությունը, վերլուծելով իմ յոթ ընկերների դատավարության փորձը, դատավարության ընթացքում պահպանելու եմ ֆորմալ դատավարական կանոնները, իշխանական ուժերին զրկելով բովանդակային խոսակցությունը տեխնիկական հարցերի շուրջ աղմուկի վերածելու հնարավորությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG