Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը ադրբեջանական գազի տրանզիտը Թուրքիայով «անընդունելի» է համարում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը քննարկում է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու այլընտրանքային ճանապարհներ, քանի որ Թուրքիայի տարածքով գազի տրանզիտի պայմանները «անընդունելի» են դարձել։

Հանդես գալով երեկ Բաքվում կայացած կառավարության նիստում, Ալիեւը նշել է. - «Ներկա առաջարկները չեն կարող ընդունվել եւ մենք այլ տարբերակներ չենք տեսնում»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը քննադատել էր Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ հաջորդ տարվանից պատրաստվում է գազ մատակարարել Ռուսաստան եւ, հավանաբար, նաեւ Իրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG