Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կանցկացվեն Աննա Պոլիտկովսկայայի սպանության երրորդ տարելիցին նվիրված արարողություններ


Այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում կանցկացվեն լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության երրորդ տարելիցին նվիրված արարողություններ:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` Մոսկվայում սպասվող հանրահավաքը արտոնված է: Այդ ակցիային կմասնակցեն հայտնի լրագրողներ, մշակույթի գործիչներ, իրավապաշտպաններ, նաեւ` ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

Սանկտ Պետերբուրգում «Յաբլոկո»-ի երիտասարդական թեւի ակտիվիստները, ի նշան բողոքի, երթով կընթանան դեպի քաղաքային դատախազության շենք:

«Նովայա գազետա» թերթի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականին` իր տան շքամուտքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG