Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում` Միջազգային օլիմպիական կոմիտեում, հայտարարել է, որ Չիկագոն պատրաստ է հյուրընկալել 2016 թվականի Օլիմպիական խաղերը։
Այսօր կոմիտեն պետք է քվեարկությամբ որոշի հաղթող-քաղաքի անունը։
2016 թվականի ամառային Օլիմպիադան անցկացնելու պատվին արժանանալու համար պայքարում են նաեւ Տոկիոն, Մադրիդը, Ռիո դե Ժանեյրոն։
Կոպենհագենում Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստին մասնակցում են նաեւ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան, Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաթոյաման եւ Իսպանիայի արքա Խուան Կառլոսը։