Մատչելիության հղումներ

Հայաստանը չի մասնակցել Բաքվում ՍԾՏՀ արտակարգ իրավիճակների կառույցների ժողովին


Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում գումարված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արտակարգ իրավիճակների գործակալությունների ղեկավարների ժողովին:

Բաքվում գումարված ժողովը արձանագրություն է ընդունել։

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալթայ Էֆենդիեւի խոսքերով, հայկական կողմը ժողովին չմասնակցելու պատճառաբանություն չի ներկայացրել։ Բաքու չի ժամանել նաեւ Ալբանիայի պատվիրակը։

«Մենք հրավերներ ենք հղել ՍԾՏՀ անդամ բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին», - ասել է Էֆենդիեւը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հաստատել է, որ նախարարը Բաքու չի մեկնել։

«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` արտաքին գործոց նախարարության խողովակով պարտավոր էր պաշտոնական հրավեր փոխանցել հայկական կողմին, ինչը չի արվել։ Դրա հետեւանքով անհնարին է եղել Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը Բաքվում տեղի ունեցող ժողովին», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Սուսաննա Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG