Սեպտեմբերի լույս 17-ի գիշերը եւ այսօրվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` «հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուրահմանլի, Չախրլը, Աշաղը Վեյսալի, Մարզիլի, Կարակալը, Ջրաբերդ եւ Վերին Չայլու բնակավայրերի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է հաղորդագրությունում:
Հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հաղորդել էին նաեւ երեկ: