Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի աշխատակիցները պահանջում են ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին


Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ այսօր տարածած հայտարարությամբ իշխանություններից պահանջում են «անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող, հրապարակախոս, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին»։

«Անհերքելի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ապագայի համար պայքարող, լայն ժողովրդականություն վայելող ակտիվ քաղաքական գործիչ լինելով՝ ազատազրկվել է իր քաղաքական գործունեության համար, ինչը անհարիր է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին», - իրենց պահանջը հիմնավորում են հայտարարության հեղինակները, ովքեր միաժամանակ պահանջում են «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարտի 1-ի զոհերի իրական մեղավորների բացահայտման համար»։

Հետընտրական իրադարձությունների առնչությամբ հետախուզման մեջ գտնվող Փաշինյանը հունիսի վերջին ներկայացել էր իրավապահներին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG