Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման որոշումը անբեկանելի է»


Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման մասին որոշումը անբեկանելի է, այն օրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից եւ բացարձակապես արդարացի է: Այսօր Ուլան Բատորում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրել է, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից մեկ տարի անց էլ Ռուսաստանի որոշումը նույնը կլիներ:

«Այսօր, եթե այդպիսի իրադարձություններ տեղի ունենային, ես կվարվեի ճիշտ նույն կերպ, ինչպես անցած տարի», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Մեդվեդեւը:

Անցած տարվա օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG