Մատչելիության հղումներ

Մահացել է Իրաքի շիաների ազդեցիկ կազմակերպության առաջնորդը


Մահացել է Իրաքի շիա մահմեդականների ազդեցիկ կազմակերպություններից մեկի առաջնորդ Աբդուլ Ազիզ ալ-Հաքիմը:

Ինչպես տեղեկացրել են Հաքիմի օգնականները, նա մահացել է այսօր Թեհրանում, ուր տեղափոխվել էր լեզվի քաղցկեղից բուժման նպատակով:

59-ամյա Հաքիմը գլխավորում էր «Իրաքի բարձրագույն իսլամական խորհուրդ» կազմակերպությունը:

Ըստ մեկնաբանների, նրա մահը կարող է մեծացնել քաղաքական անորոշությունը երկրում` հունվարին սպասվող համապետական ընտրություններից առաջ:

Իրաքի բարձրագույն իսլամական խորհուրդը երկրում կառավարող շիաների դաշինքի մաս է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG