Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ


«19 տարի առաջ՝ այս օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը պատմական եւ ուղենշային փաստաթուղթ էր մեր երկրի ապագայի համար», - օգոստոսի 23-ի իր ուղերձում Հայաստանի քաղաքացիներին շնորհավորելով Անկախության հռչակագրի ընդունման 19-րդ տարեդարձի առթիվ, մասնավորապես, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայաստանի ժողովրդի քաղաքական ազատության մասին ի լուր աշխարհի բարձրաձայնող այս փաստաթղթով մենք հռչակեցինք վերելքի մեր ճանապարհը, որով մեր հանրապետությունն ու ժողովուրդն ընթացել են անցած տարիների ընթացքում՝ նրանում ամրագրված սկզբունքներին հավատարիմ», - ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG