Մատչելիության հղումներ

Իրանի կառավարության կազմում ընդգրկվելու են 3 կին նախարար


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ նորանշանակ կառավարության կազմում կանայք 3 նախարարական պորտֆելներ են ստանալու։

Ահմադինեջադն ասել է, թե կանայք գլխավորելու են առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունները։ Իրանի նախագահը շեշտել է, որ առնվազն մեկ կին-նախարար եւս ընդգրկված կլինի չորեքշաբթի խորհրդարանի հաստատմանը ներկայացվելիք կառավարության կազմում:

Նախկինում Իրանի Իսլամական Հանրապետությունում կանայք երբեք նախարարական պորտֆելներ չեն զբաղեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG