Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը բողոքի նոր ալիք է պատրաստում


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) բողոքի նոր ալիք է բարձրացնելու «ե՜ւ երկրի ներսում, եւ դիվանագիտական, միջազգային կառույցներում»:

«Փաթեթ ենք պատրաստում եւ բողոքի նոր ալիք ենք բարձրացնելու ե՜ւ երկրի ներսում, եւ դիվանագիտական, միջազգային կառույցներում, Եվրոպայի խորհրդում», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասել է ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի 21 քաղբանտարկյալները, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվողները կարողանան ազատ ապրել իրենց երկրում: Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել [հետախուզման մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր] Խաչատուր Սուքիասյանի պարագան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG