Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը կողմ է Ռուսաստանի հետ «իրական ռազմավարական համագործակցությանը»


Անդերս Ֆոգ Ռասմուսենը մամուլի ասուլիսի ժամանակ:
Երկուշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այդ պաշտոնում լրագրողների հետ առաջին հանդիպմանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ «իրական ռազմավարական համագործակցություն» կառուցելուն:

Նա նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պնդի, որ Ռուսաստանը «ողջ ծավալով կատարի իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ հարգի իր հարեւանների տարածքային ամբողջականությունը»:

Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դաշինքը չի կարող թույլատրել, որ Աֆղանստանը դառնա ահաբեկչական կենտրոն:

Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ստանձնել է շաբաթ օրը` փոխարինելով հոլանդացի Յաապ դե Հոոպ Սխեֆերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG