Մատչելիության հղումներ

Կավելանա ռուսաստանյան զորամիավորումների քանակը Ղրղըզստանում


Շաբաթ օրը Ղրղըզստանը համաձայնել է երկրի տարածքում հավելյալ ռուսաստանյան զորամիավորների տեղակայմանը:

Ղրղըզստանի նախագան Կուրմանբեկ Բակիեւի եւ Ռուսաստանի նախագան Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած հուշագրի համաձայն, Ղրղըզստանը «ընդունել է երկրի տարածքում ռուսաստանյան հավելյալ զորամիավորումներ տեղակայելու Ռուսաստանի առաջարկը»: Չոլպոն Աթա հանգստավայրում ստորագրված հուշագրով արձանագրված է, որ տեղակայվելիք հավելյալ զորքերը ավելի չեն լինի մեկ վաշտից:

Ղրղըզստանում Ռուսաստանն արդեն ունի մեկ ռազմակայան Բիշքեկի մոտակայքում: Այդուհանդերձ, Ռուսաստան ուզում է եւս մեկ ռազմակայան ունենալ հարավային Օշ քաղաքում, որտեղ կտեղակայվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ առաջարկվող Արագ արձագանքման ուժերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG