Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը երեկ իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Միությունում նախագահող Շվեդիայի արտաքին գործերի պետքարտուղար Ֆրանկ Բելֆրաժին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ֆրանկ Բելֆրաժը գոհունակություն է հայտնել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների խորացման ներկա միտումների կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Արեւելյան գործընկերության ծրագրով համագործակցության հնարավորություններին` ընդգծելով բազմակողմ գործակցության ձեւաչափի կարեւորությունը:
Դեսպան Ադոնցը ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը:
Շվեդիայի պետքարտուղարը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող խաղաղ գործընթացին: