Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահին տեղափոխել են հիվանդանոց


Կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Նոկոլա Սարկոզին հիվանդանոց է տեղափոխվել։

54-ամյա Սարկոզին մարզվելիս թուլություն եւ գլխապտույտ էր զգացել եւ տեղափոխվել էր մոտակա զինվորական հոսպիտալ։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Սարկոզին իրեն «լավ է զգում»։

Նիկոլա Սարկոզին հայտնի է իր սպորտային հակումներով։ Նա հաճախ է վազում եւ սիրում է հեծանվային սպորտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG