Մատչելիության հղումներ

Հուլիսի 24-ի դրությամբ համաներումը կիրառվել է 691 անձի նկատմամբ


Հուլիսի 24-ի դրությամբ, Հայաստանի դատարանների կողմից Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» հունիսի 19-ի որոշումը կիրառվել է ընդհանուր առմամբ 407 քրեական գործերով 691 անձի նկատմամբ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանի փոխանցմամբ, Վճռաբեկ դատարանի կողմից համաներումը կիրառվել է 1 անձի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի կողմից` 41 անձի նկատմամբ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 74 անձի նկատմամբ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 26 անձի նկատմամբ, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 22 անձի նկատմամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 50 անձի նկատմամբ, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից`14 անձի նկատմամբ, Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 53 անձի նկատմամբ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 23 անձի նկատմամբ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 30 անձի նկատմամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 32 անձի նկատմամբ, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 36 անձի նկատմամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 47 անձի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 25 անձի նկատմամբ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 21 անձի նկատմամբ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 53 անձի նկատմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 54 անձի նկատմամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` 89 անձի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG