Երեկ Ղրղըզստանում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով` հաղթել է գործող նախագահ Կուրմանբեկ Բակիեւը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի ընդհանուր թվի կեսից ավելիում ձայների հաշվարկի արդյունքները, ըստ որոնց` Բակիեւը ստացել է քվեների 87,7 տոկոսը:
Ընդդիմությունից հիմնական թեկնածու, նախկին վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւը, ըստ պաշտոնական նախնական տվյալների, ստացել է քվեների 7 տոկոսից քիչ ավելին:
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 79,3 տոկոսը:
Ալմազբեկ Աթամբաեւը, ինչպես նաեւ ընդդիմության մեկ այլ թեկնածու` Ջենիշբեկ Նազարալիեւը, երեկ հայտարարեցին ընտրապայքարը դադարեցնելու մասին` իրենց քայլը հիմնավորելով ընտրություններում տեղ գտած զանգվածային խախտումներով եւ պահանջելով քվեարկությունը չեղյալ հայտարարել ու նոր ընտրություններ անցկացնել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, հայտարարել է, թե համատարած ընտրախախտումների մասին ընդդիմության պնդումները հաստատող ապացույցներ իր տրամադրության տակ չկան:
ԵԱՀԿ-ի դիտորդները իրենց գնահատականը կհրապարակեն այսօր ավելի ուշ: