Մատչելիության հղումներ

Պակիստանի նախագահին ծաղրելու համար 14 տարվա ազատազրկում է նախատեսվում


Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին արգելել է իր անունն օգտագործել կատակներում եւ անեկդոտներում: Տեքստային հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների, ինչպես նաեւ բլոգերում հեգնական բովանդակության մեկնաբանությունների հեղինակները կարող են դատապարտվել ընդհուպ մինչեւ 14 տարվա ազատազրկման:

The Telegraph բրիտանական օրաթերթի փոխանցմամբ, իշխանություններն այդ որոշումն են ընդունել այն բանից հետո, երբ Զարդարիի աշխատակազմի փոստը տառացիորեն հեղեղվել է նախագահին ծաղրող էլեկտրոնային նամակներով:

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքն ասել է, որ նոր օրենքի իրականացման ընթացքը հսկելու է հետաքննությունների դաշնային գործակալությունը: Զարդարիին ծաղրող SMS հաղպրդագրության հեղինակին 14 տարով կնետեն բանտ, իսկ նրա գույքը կառգրավվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG