The Telegraph բրիտանական օրաթերթի փոխանցմամբ, իշխանություններն այդ որոշումն են ընդունել այն բանից հետո, երբ Զարդարիի աշխատակազմի փոստը տառացիորեն հեղեղվել է նախագահին ծաղրող էլեկտրոնային նամակներով:
Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքն ասել է, որ նոր օրենքի իրականացման ընթացքը հսկելու է հետաքննությունների դաշնային գործակալությունը: Զարդարիին ծաղրող SMS հաղպրդագրության հեղինակին 14 տարով կնետեն բանտ, իսկ նրա գույքը կառգրավվի:
Սպանված վարչապետ Բենազիր Բհութոյի այրի ամուսնու՝ Ասիֆ Ալի Զարդարիի բազմաթիվ մականուններից մեկն է «պարոն 10-ը տոկոս»: Զարդարիին հեգնողները պնդում են, թե դեռ իր տիկնոջ պաշտոնավարման օրոք նա կառավարության հետ պայմանագրեր կնքող գործարարներից, իբրեւ թե, պահանջել է գործարքի առնվազն 10-ը տոկոսը: Զարդարիի այլ մականուններն են «ավազակ» եւ «գող»:
The Telegraph-ը գրում է, թե երբ Զարդարի կառավարությունը առաջարկել է հարկ սահմանել SMS-ների եւ էլեկտրոնային հաղորդագրությունների համար, Պակիստանում անմիջապես ծնվել է մի նոր անեկդոտ. - «Մարդիկ մինչ այդ անճար են ծաղրել Զարդարիին, իսկ հիմա նա դրա դիմաց եկամուտ կստանա»:
Ի վերջո այդ առաջարկը չէր ընդունվել, քանի որ Պակիստանի բջջային կապի հինգ խոշոր օպերատորները հայտարարել են, թե հարկի հետւեանքով իրենց եկամուտները էապես կնվազեն:
Իրավապաշտպանները «դրակոնյան» են անվանել Զարդարիին հեգնելու համար մարդկանց բանտ նետելու մասին նոր օրենքը: Նրանք ասում են, որ այս օրենքը էլ ավելի է սահմանափակելու խոսքի` առանց այն էլ ոտնահարված իրավունքը Պակիստանում:
Կառավարության պաշտոնյաները, սակայն, պնդում են, որ օրենքն անհրաժեշտ է «ամենաթողությանը վերջ տալու համար»:
Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին, ով տարաձայնություններ ունի նախագահի հետ, ասել է, թե ամեն բան կանի, որ նոր օրենքը ուժի մեջ չմտնի: