Մատչելիության հղումներ

ԵՄ-ի նախագահությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումը


Եվրամիության նախագահությունը ողջունում է հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ կողմերին քաջալերում է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիությունում նախագահող երկիր Շվեդիան:

Հայտարարության մեջ Եվրամիության նախագահությունը նաեւ ողջունում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը եւ պատրաստ է նրանց օգնություն ցուցաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG