Մատչելիության հղումներ

9 մարդ զոհվել է, 50-ը վիրավորվել Ջակարտայում տեղի ունեցած պայթյուններից


Ինդոնեզիա -- Ritz Carlton հյուրանոցում տեղի ունեցած պայթյունից հետո, անվտանգության ծառայությունները հյուրանոցից էվակուացնում են մարդկանց, Ջակարտա, 17 հուլիսի, 2009 թ.
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած պայթյուններից 9 մարդ զոհվել է, 50 մարդ վիրավորվել:

Ինդոնեզիայի Ազգային անվտանգության նախարարի փոխանցմամբ, Ritz-Carlton եւ Marriott թանկարժեք հյուրանոցներում տեղի ունեցած պայթյուններից զոհված անձանցից առնվազն 1-ը արտասահմանյան քաղաքացի է: Վիրավորված եւ վնասված օտարերկրյա քաղաքացիների թիվը 13 է:

Ջակարտայի Marriott հյուրանոցում նմանօրինակ պայթյուն տեղի է ունեցել նաեւ 2003 թվականին: Այդ պայթյունից 12 մարդ էր զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG