Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Հարավային Ամերիկայի երկրներ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 7-ը այցելելու է Հարավային Ամերիկայի երկրներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, նախատեսվում են նախարարի այցելությունները Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ եւ Չիլի, որոնց շրջանակներում կկայանան ամենաբարձր մակարդակի հանդիպումներ:

Տեղի են ունենալու նաեւ հանդիպումներ այդ երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

2002 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի այցելել Հարավային Ամերիկա:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG