Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում էին պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:
«Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ Ձեր այցը դիտարկում է հենց այդ տեսանկյունից», - ասել է նախագահը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը` անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերվող համակողմանի աջակցության համար:
Քննարկելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարը` կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում գործակցությունն առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը:
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների յուրահատուկ վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ: Երկուստեք նշվել է, որ ամերիկահայերը երկու երկրները կամրջող ամուր օղակ են:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նախագահ Սարգսյանին է փոխանցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը: