Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է վերստեղծել Փաստահավաք խումբը


«Ժառանգություն» կուսակցությունը այսօր նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում պահանջում է վերստեղծել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խումբը` միջազգային փորձագետների ներգրավմամբ:

«2009 թվականի հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Ձեր` «Համաներում հայտարարելու մասին» առաջարկը ընդունելուց հետո ավելի քան արդիական է դարձել մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, մասնավորապես` 10 անձանց սպանության հանգամանքների բացահայտումը, որը շարունակում է մնալ իբրեւ ոչ միայն հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջ, այլեւ միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություն», - մասնավորապես, ասված է ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանի ստորագրած նամակում:

Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 6-ի կարգադրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG