Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, ըստ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության, Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ` «Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը» եւ դատապարտել 3 տարի ազատազրկման:
Ալեքսանյանի նկատմամբ կիրառելով Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներում հայտարարելու մասին որոշման առաջին կետի առաջին ենթակետը՝ դատարանը Օնիկ Ալեքսանյանին ազատել է նշանակված պատժից եւ նրան ազատ է արձակել դատական նիստերի դահլիճից: