Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին



Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Մեթյու Բրայզային եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Մինսկի խմբի տարածաշրջանային հերթական այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 4-ին` Սանկտ Պետերբուրգում: Մինչ Երեւան գալը համանախագահները այցելել են Բաքու։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նախագահին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG