Մատչելիության հղումներ

Աբխազիայի փոխնախագահը հրաժարական է տվել


Աբխազիայի փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր կայացած ճեպազրույցում Խաջիմբան իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ 2006 թվականի դեկտեմբերի 6-ի համաձայնությունը, որով Աբխազիայի ղեկավարման լիազորությունների 40 տոկոսը դրվել էր փոխնախագահի վրա, «կոպտորեն խախտվել է Սերգեյ Բաղապշի պաշտոնամուտից անմիջապես հետո»:

Նախկին փոխնախագահի խոսքերով, «Աբխազիայի իշխանությունների վերջին քայլերը համոզում են, որ նրանք կգնան ցանկացած քայլի` իշխանությունը իրենց ձեռքում պահելու համար»:

Խաջիմբան հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, միաժամանակ չհստակեցնելով` արդյոք առաջադրվելո՞ւ է Աբխազիայի նախագահի առաջիկա ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG