Մատչելիության հղումներ

Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վրա ճնշում գործադրելու մեջ


Վրաստանը Ռուսաստանին մեղադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի վրա ճնշում գործադրելու մեջ:

«Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան Ալեքսանդր Լոմայան ասել է, որ ռուսները շանտաժի են ենթարկել գլխավոր քարտուղարին` պահանջելով փոխել Վրաստանի մասին զեկույցի բովանդակությունը:

Նախորդ զեկույցներում անջատողական Հարավային Օսիան եւ Աբխազիան նշված էին որպես Վրաստանի շրջաններ, մինչդեռ մայիսի 18-ի զեկուցում այդպիսի սահմանում չի եղել:

Ռուսները հերքում են վրացական կողմի մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG