Մատչելիության հղումներ

Թալիբները փախուստի դիմելիս սափրում են մորուքները


Պակիստանում՝ Սվաթի գոտում թալիբների եւ բանակի միջեւ անցած շաբաթ մեկնարկած մարտերում առավելության են հասնում պետական զինված ուժերի մարտիկները։

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, թալիբների ջոկատների մեծ թվով մարտիկներ խուճապահար փախչում են, ընդ որում՝ իրենց պատկանելությունը թաքցնելու համար նրանցից շատերը սափրում են մորուքները։

«Ռոյթերզ»-ը պարզաբանում է, որ թալիբներն ու նրանց աջակիցները արտաքինով սովորաբար տարբերվում են շարքային տղամարդկանցից. պահում են երկար մորուքներ եւ մազեր։ Սափրելով մորուքներն ու կտրելով մազերը, նրանք փորձում են նմանվել խաղաղ բնակիչներին եւ փրկվել հետապնումներից ու հնարավոր պատժից։

«Ռոյթերզ»-ը նշում է, որ բանակը միառժամանակ դադարեցրել է պարետային ժամի գործողությունը, այդպես խաղաղ բնակիչներին ընձեռելով պատերազմի շրջանից հնարավորինս արագ եւ ապահով հեռանալու հնարավորություն։

Ընդհանուր հաշվով Սվաթի հովտից փախուստի է դիմել շուրջ 900 հազար մարդ։ ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատար Անտոնիո Գուտերեսը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ օգնել Պակիստանին, ասելով, որ այլապես այդ երկրին մարդասիրական աղետ է սպառնում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG