Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունում է Բին Լադենի սպանության լուրը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բին Լադենի սպանության մասին լուրը:

Երկուշաբթի երեկոյան Անվտանգության խորհրդի հատուկ նիստում հիշել են «Ալ-Ղաիդա»-ի իրականացրած հրեշավոր ահաբեկչությունների մասին ու հայտարարել, որ անմեղ մարդկանց սպանությունները չեն կարող արդարացվել:

Միեւնույն ժամանակ, Անվտանգության խորհուրդը ընդունել է հայտարարություն` կոչ անելով բոլոր երկրներին ուժեղացնել պայքարը համաշխարհային ահաբեկչության դեմ:

«Ահաբեկչությունը չի կարելի կապել որեւէ կրոնի, ազգի, քաղաքակրթության կամ մարդկանց խմբի հետ», - ընդգծված է Անվտանգության խորհրդի փաստաթղթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG