Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի վարչակազմի նկատմամբ


Երեկ ուշ երեկոյան պաշտոնական Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի վարչակազմի նկատմամբ։

Նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հրամանագրով, սահմանափակումները տարածվում են այն անձանց եւ կազմակերպությունների վրա, որոնք քայլեր են ձեռնարկել ընդդիմության խաղաղ ցույցերը ճնշելու ուղղությամբ:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Միացյալ Նահանգները սառեցնում է Սիրիայի հետախուզական վարչության եւ նախագահ Բաշար ալ-Ասադի հարազատների ու մտերիմների ֆինանսական հաշիվները:

«Այս քայլով մենք մտադիր ենք ցույց տալ Սիրիայի կառավարությանը, որ նրանք պատասխանատու են իրենց արարքների եւ վարքագծի համար», - հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ վերստին կոչ արել պաշտոնական Դամասկոսին դադարեցնել բռնությունները ցուցարարների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG