Մատչելիության հղումներ

Օբաման առաջարկում է Պենտագոնի ղեկավար նշանակել Փանեթային, ԿՀՎ-ի` Փեթրեուսին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Պենտագոնի նոր ղեկավար նշանակել ներկայումս Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գլխավորող Լեոն Փանեթային:

Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը Օբաման մտադիր է առաջարկել Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար Դեյվիդ Փեթրեուսին:

Սպիտակ տունը երեկ նաեւ հայտարարել է փորձառու դիվանագետ Ռայան Քրոքերին Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու մասին:

Բոլոր թեկնածուները դեռ պետք է հաստատվեն ամերիկյան Սենատի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG