Մատչելիության հղումներ

Չինաստանի բնակչությունը հասել է 1 միլիարդ 340 միլիոնի


Չինաստանի ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ, երկրի բնակության թիվը հասել է 1 միլիարդ 340 միլիոնի։ Դա նշանակում է, որ 2000-2010 թվականներին բնակիչների թիվն աճել է մոտ 74 միլիոնով։

Վիճակագրական տվյալները վկայում են բնակչության ծերացման մասին, ինչը պայմանավորված է կենսամակարդակի եւ առողջապահական ծառայությունների որակի աճով։

Բացի այդ, ըստ հրապարակված զեկույցի, Չինաստանի բնակչության գրեթե կեսն այժմ ապրում է քաղաքներում, մինչդեռ տասը տարի առաջ այդ թիվը 36 տոկոս է կազմել։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG