Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը այցելում է Ադրբեջան


Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` արդեն կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը:

Իլհամ Ալիեւը եւ Վիկտոր Յանուկովիչը ընդգծել են, որ Ադրբեջանի եւ Ուկրաինայի հարաբերությունները զարգանում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ այլ բնագավառներում, անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:

Հանդիպման ավարտին նախագահները մի շարք փաստաթղթեր են ստորագրել, այդ թվում` հայտարարություն Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG