Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մայիսին բենզին չի արտահանելու


Ռուսաստանը հայտարարել է մայիսին բենզինի արտահանումը դադարեցնելու մասին: Արտադրված վառելիքն ամբողջությամբ կուղղվի ներքին շուկա: Այդ մասին ասել է էներգետիկայի փոխնախարար Սերգեյ Կուդրյավցեւը:

Ռուսաստանի մի շարք շրջաններում վերջին շաբաթների ընթացքում արձանագրվել է վառելիքի պակաս եւ դրան հաջորդած գնաճ:

Ռուսաստանի ամենախոշոր մասնավոր նավթային ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը կանխատեսել է վառելիքի 5-7 տոկոսի գնաճ, որը սակայն, ըստ նրա, երկար չի տեւի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG