Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ


Երկուշաբթի օրը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

«Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին։ Պետքարտուղար Քլինթոնը ողջունեց Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը` այն գնահատելով որպես պատմական քայլ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին։ Հիլարի Քլինթոնը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին` հույս հայտնելով, որ այդ գործընթացում առաջընթաց կարձանագրվի», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG