Խորհրդարանական մեծամասնությունը պնդում է, որ «չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին», և որ արտահերթն ուղղված է «Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն»:
Հունգարիան կտրականապես դեմ է ռուսական նավթի էմբարգոյին, պնդելով, որ դա աղետալի հարված կհասցնի հունգարական տնտեսությանը:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այսօր ասել են, թե կապիկի ծաղիկի դեպքում առաջնահերթությունը հիվանդության տարածման զսպումն է, ինչը հնարավոր է ապահովել արագ և համակարգված գործողություններով:
Թուրքիան այդ երկու սկանդինավյան երկրներից պահանջում է դադարեցնել աջակցությունը խմբավորումներին, որոնք Անկարայում ահաբեկչական կառույցներ են համարվում՝ խոստանալով այդ դեպքում հավանություն տալ անդամակցմանը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր Ուկրաինային է մեղադրել խաղաղության բանակցությունների փակուղային վիճակի համար, ասելով, որ հայտնի չէ, թե ինչ է Կիևն ուզում:
Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ, նախնական վարկածով չի բացառվում, որ վթարը տեղի է ունեցել շինարարների կողմից շենքի կառուցման տեխնիկական կանոնները չպահպանելու հետևանքով:
Բերդիմուխամեդովային կոչումը շնորհելու խնդրանքով երկրի ղեկավարությանը դիմել է «Թուրքմենգորգ» պետական միավորումը:
Նրա խոսքով՝ այս հանդիպմանը քննարկել են հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց հստակ է, որ այն կայանալու է Մոսկվայում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակն Ուկրաինայի արևելյան շրջանում առաջխաղացում է արձանագրում:
Պաշտպանության նախարարն այսօր ընդունել է Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարին։
Բեռնել ավելին