2014 թվականից աղքատ է եղել բնակչության ճիշտ 30 տոկոսը։ Աղքատության գիծ է համարվել 40 264 դրամը:
«Ընկերությունները հարկադրված են դեղեր գնել միայն հայաստանյան ներկայացուցիչներից՝ վերջիններիս թելադրած գնով»,- ասում է «Վիտա ֆարմ» ընկերության փոխտնօրեն Հովհաննես Մարտիրոսյանը։
Կառավարությունն այսօր որոշեց Դատական ակտերի հարկադիր ծառայության (ԴԱՀԿ) ծառայության համար գնել 20 ավոտմեքենա՝ կառույցի ծառայողական մեքենաների թիվը հասցնելով 54-ի:
1998 - 2015թթ․ ամերիկյան պետական ողջ օգնությունը Ստեփանակերտին կազմել է 44.5 միլիոն դոլար:
ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի խոսքով, իր այցի հիմնական նպատակը տնտեսական համագործակցության ամրապնդումն է:
Հայկական ընկերությունները չեն մասնակցում այդ գնումների մրցույթներին ընթացակարգային խնդիրների պատճառով։
Կրկնակի հարկումը բացառող պայմանագրի հարցը հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի օրակարգում է, այսօր լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը:
Վաղարշակ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում «լիովին հիմնավորված» համարեց «Իսկանդեր»-ի ձեռքբերման մասին լուրերը։
Պաշտպանության նախարարն արձագանքում է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին իր մասնակցության վերաբերյալ քննադատությանը։
Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները խստորեն դատապարտում են Ֆրանսիայի աննախադեպ ահաբեկչությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատմամբ՝ միությունը 2015-ը կփակի տնտեսական անկումով, իսկ գալիք տարվա համար հանձնաժողովը վատացրել է իր կանխատեսումը:
Հայաստանի արտաքին պարտքն արդեն կազմում է 4 միլիարդ 651.5 միլիոն դոլար, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախաճգնաժամային՝ 2008 թվականի ցուցանիշը:
Իրեն Քննչական կոմիտե հրավիրելը Սեֆիլյանը համարում է «քաղաքական հալածանք», որը «նպատակ ունի ճնշում գործադրել սահմանդրական փոփոխություններին ընդդիմացող քաղաքական ուժերի նկատմամբ»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գերակայություններն են՝ խթանել հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները, աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին և խրախուսել քաղաքացիական հասարակության կայացումը:
Երևանում անցկացրած բանակցություններում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մանրամասնորեն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Երևանում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նման հայտարարություն այսօր արեց իշխող ՀՀԿ-ի ղեկավար անդամ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հաշվի առնելով անցած շաբաթ Ասիական զագացման բանկից ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից վերցրած գրեթե 153 միլիոն ԱՄՆ դոլար կազմող երկու վարկերը՝ ստացվում է, որ միայն մեկ շաբաթվա ընթացքում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան 450 միլիոն դոլարով:
Կառավարության ներկայացուցչի պարզաբանմամբ, սակայն, խստացումը «լիցենզավորում չի կոչվում», դա ընդամենը «մրցութային արդյունքներով տրամադրվող իրավունք է» ենթադրում:
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը կարծում է, որ Ռուսաստանը չի միջամտի Հայաստան - Եվրամիություն առաջիկայում մեկնարկելիք բանակցություններին՝ խոչընդոտելու նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
Բեռնել ավելին