ԱՊՀ անդամ պետությունների իշխող կուսակցությունները առաջիկայում մտադիր են ստեղծել միջկուսակցական համագործակցության նոր ձեւաչափ:
1in.am-ը տեղեկացնում է, որ «Եվրամիության իրականացրած հարցման համաձայն` Վրաստանի քաղաքացիների 77 տոկոսը բարձր է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարը Վրաստանում: Հարցումը պարզել է նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից Վրաստանն առաջատար է Եվրոպայում»:
Կոսովո մեկնեց 35 հոգուց բաղկացած հայ խաղաղապահների ստորաբաժանումը:
Նախքան հրաժարականի մասին հայտարարություն տարածելը Հայրապետյանը երեքշաբթի երեկոյան հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այս ամռանը եւ աշնանը կայանալիք ընտրություններին հնարավոր է, որ Կոնգրեսը սատարի ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի` ներառյալ ԲՀԿ-ի թեկնածուներին:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին։
Չնայած դրան, Զինված ուժերը մշտապես պատրաստ են ռազմական գործողությունների վերսկսմանը։
Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին հավաքվել է մոտ 328 մլրդ դրամ` 15 մլրդ դրամով ավելի հարկեր ու տուրքեր, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
ԱԺ-ում ներկայացված ոչ կոալիցոն ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում մեկնաբանում են ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարի` երեկվա հանրահավաքում արած հայտարարությունը:
Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանից մեկնած մարդկանց թիվը մոտ 80 հազարով գերազանցում է ժամանածներինը:
«Ազնիվ մարդը պետք է բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է: Բայց պարտիզանի պես լռելը անընդունելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գորիկ Հակոբյանը:
Դա, ըստ Ասադ Ալամի, կախված է նրանից, թե Հայաստանի կառավարությունը ինչ կանի տարվա մնացած ամիսներին եւ թե գլոբալ տնտեսական վիճակը ինչպիսին կլինի:
Դա նախատեսվում է անել մինչեւ տարեվերջ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի քարտուղարը։
Պաշտոնական Երեւանն արդեն արձագանքել է Մեքսիկայի Լոս Կաբոս հանգստավայրում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների տարածած հայտարարությունը:
Ըստ հանրապետական Գագիկ Մինասյանի, դա նոր կառավարության գործունեության ծրագրի գերակայություններից է:
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:
Հունիսի վերջին Հայաստանում անցկացվելու են հատուկ զորավարժություններ, որոնց ժամանակ փորձարկվելու է, թե ինչպես է գործելու Հայաստանի պետական համակարգը պատերազմի ժամանակ:
Որպես վկա ԱԱԾ հրավիրված նախկին արտգործնախարարը հրաժարվել է ցուցմունք տալ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում:
Հայաստանում բնակչության թվաքանակի կրճատումը, ըստ գործարար Վահագն Հովնանյանի, սկսել է իր բացասական ազդեցությունը թողնել բիզնեսի վրա:
2009 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանում ծնվածների թվի անկում է գրանցվել:
Բեռնել ավելին