Հայաստանի տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չի կարողանա լուծել երկրի առջև կանգնած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: