Պաշտոնական տվյալներով տնտեսական աճ ապրող Հայաստանում գալիք տարի չեն բարձրանալու ո՛չ կենսաթոշակները, ո՛չ պետական աշխատավարձերը:
Սեպտեմբերի սկզբից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճի առնչությամբ այսօր առաջին անգամ հրապարակավ արտահայտվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողություններին:
Փոխհատուցվելու է նաև ամսական մինչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի առաջին 250 կիլովատտի սակագնային տարբերությունը:
ՀԱՊԿ անդամ երկրների՝ ադրբեջանական հրետակոծումների հանդեպ անհաղորդ կեցվածքի կապակցությամբ, Յուրի Խաչատուրովն ընդգծեց՝ ռազմական այդ կառույցի անդամ Հայաստանն անգամ բարոյական աջակցություն չի ստանում դաշնակիցներից:
Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է խաղաղապահության գագաթնաժողովին:
Ռուսաստանի լռությունը վկայում է, որ պաշտպանության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը չի գործում, կարծում են հայաստանյան փորձագետները:
Եթե երկաթուղին շահավետ գնահատվի Պեկինում, Չինաստանը կֆինանսավորի նախագիծը։
Եթե ընդդիմադիր պատգամավորին իրական վտանգ սպառնա, Անդրեասյանը խոստանում է առաջինը լինել նրա կողքին:
Պառավաքարում մահացել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը և 41-ամյա Սոնա Ռևազյանը։ Բերդավանում երկու մարդ էլ վիրավորվել է։
«Ազատության» հետ զրույցում հայր Լազար Սեմյոնովը ասաց, որ «զղջում է իր խոսքերի համար և պատրաստ է ծնկի իջնել ողջ հայ ժողովրդի առջև»:
Այժմ ստուգվում է ռեակտորի մետաղի որակը, փորձաքննությունը կավարտվի հաջորդ տարի, և եթե պարզվի, որ այն պիտանի չէ հետագա շահագործման, անմիջապես նորոգման աշխատանքները կդադարեցվեն, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման:
Պաշտոնյան շեշտեց, որ դա իր անձնական կարծիքն է։
Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարն ասաց, թե «չգիտի ու չի էլ ուզում իմանալ, թե իրենք նախկինում ինչ են կատարել»:
ՀԷՑ-ը գնող օֆշորային ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սինան Բոդմերը աշխատում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Фора-банк-ում:
Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու համար:
Երեկ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում նախագահ Սարգսյանը խոսեց Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի մասին, սակայն դաշինիքի մյուս անդամները լռությամբ արձագանքեցին:
Ռուսաստանի և Հայաստանի փորձագետները չեն ակնկալում, որ Դուշանբեի գագաթնաժողովի արդյունքում ՀԱՊԿ-ը կհրաժարվի չեզոք դիրքորոշումից և աջակցություն կհայտնի Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հակամարտությունում:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում աճում է մտավախությունը, որ Արևմուտք - Ռուսաստան հակամարտությունը կարող է տևական լինել:
Պաշտոնական Երևանը պնդում է՝ այս քայլին գնում է զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Բեռնել ավելին