Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը նկատեց, որ մեծ համբերություն է անհրաժեշտ ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման համար:
Իշխող կուսակցության փոխնախագահը համաձայն չէ պնդումներին, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է պատասխանատվություն կրի «Հարսնաքար»-ի միջադեպի համար։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի խումբ օգտատերեր այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Ոստիկանության շենքի առջեւ` պահանջելով պատժել «Հարսնաքար»-ի գործով բոլոր մեղավորներին:
Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող քրեական գործը կկարճվի:
Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու մարդու:
Ձերբակալվել են ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, մեկ մենեջեր եւ մեկ մատուցող։
Կիրակի օրը Երեւանի «Հարսանաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Գործը քննող քննիչը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բերման է ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության ծառայողներից մեկը:
«Ես ուզում եմ, որ այս հարցին վերջ տրվի, որովհետեւ սա արդեն աբսուրդ է եւ որեւէ մեկին պատիվ չի բերում», - ասում է Սալբի Ղազարյանը։
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով, իրենք «հետաքրքրված են այս գործով եւ մեծ ուշադրությամբ հետեւում են դրան»։
Վերջին շրջանում կտրուկ կերպով ավելացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող սիրիահայերի թիվը:
Վարչապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսեց Վարդան Օսկանյանի հայտարարության մասին։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վարչապետի խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը, անցած շաբաթավերջին Տիրգան Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը քննարկվել է կառավարութան գործունեության ծրագիրը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ 2013-ի նախագահական ընրություններում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը:
«Մենք պատերազմի կողմնակից չենք, բայց եթե դա եղավ, այս անգամ վերջնական լուծում ենք տալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը», - ասված է ԼՂ ՊԲ-ի հաղորդագրությունում։
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շատ կարեւոր է համարում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դրական գնահատականը խորհրդարանական ընտրությունների հետ կապված։
Քլինթոնի այցի նախօրեին Ադրբեջանը լկտի պահվածք է դրսեւորել, ընդգծում է Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակի խոսքով` Տիգրան Սարգսյանի կառավարությունը կարողացել է լուծել իր վրա դրված խնդիրները:
Արտաշես Գեղամյանը, մեկնաբանելով ընդդիմադիրների այս քայլը, ասաց, թե չի կարծում, որ պայքարի նման ձեւը արդյունավետ է:
Բեռնել ավելին