Ըստ այդ ցուցակների ոչ միայն բացակաները, այլև հանգուցյալները պետք է քվեարկեն, ասում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահը:
ՀԱԿ-ը բարձրաձայնում է քարոզարշավի ընթացքում իշխանությունների կողմից կատարվող խախտումների մասին՝ միաժամանակ զգուշացնելով, որ բոլոր այդ փաստերով դիմելու են Սահմանադրական դատարան։
Հանրապետական կուսակցությունում վստահ են՝ սահմանադրական փոփոխությունները իշխանության վերարտադրության ծրագիր համարող գործիչները կամ չեն կարդացել նախագիծը, կամ էլ տառաճանաչ չեն։
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ու Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցներում անդրադառնում են երեկ Ռուսաստանի մայրաքաղաքում ԼՂ նախագահ Բակո Սահակյանի ասուլիսում հնչած հայտարարություններին:
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բացառում են, թե Ռուսաստանը կարող է նման «բացահայտ ու միակողմանի» ճնշում գործադրել Հայաստանի վրա:
Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, թե առաջին հերթին հենց իշխանությունն է շահագրգռված, որպեսզի կեղծիքներ չլինեն։
«Եթե Հայաստանի Հանրապետությունը ունենար այդ գումարները, մենք վաղուց կառուցած կլինեինք»,- վստահեցնում է տրանսպորտի նախարարը։
Ազգային ժողովի նախագահը համոզված է՝ թե՛ գործող և թե՛ փոփոխված Սահմանադրությամբ, միևնույն է՝ ՀՀԿ-ն շահեկան դիրքերում է լինելու:
Տուլայում ավտոբուսի վթարից զոհված Հայաստանի քաղաքացիների թիվը հասավ 9-ի։
Իրենց պնդմամբ՝ բացառապես աշխատանքային ժամերից դուրս:
Բրիտանացի պատգամավոր Ուոլթերի հեղինակած զեկույցում կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»:
Քաղաքացիներն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, արտագաղթը էլ ավելի մեծ թափ կստանա։
Հանրապետականի «Այո»-ի շտաբի պետի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ողջ միջազգային հանրությունն է հետևում:
Փաստաբան Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ Արա Բուդաղյանը այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) բողոքարկել է իր կալանավորման որոշումը:
«Էն գլխից իմացեք, որ «ոչ»-ը չի անցնի»,- վստահ է Սյունիքի մարզպետը։
2016 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 2.2 տոկոս տնտեսական աճ։ Ի տարբերություն նախորդ տարիների, մյուս տարի աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում:
Ֆինանսների նախարարությունը արդեն ստուգումներ իրականացրել է Ծառուկյանին պատկանող վեց ձեռնարկություններում։
ID քարտերով ընտրություններին մասնակցելը բազմակի քվեարկության հնարավորություն է տալիս, համոզված է Արամ Մանուկյանը։
Ընդդիմադիր Արամ Մանուկյանը համոզված է, որ մարզերի ղեկավարները կօգտագործեն իրենց լծակները «այո»-ի համար։
Հանրապետականի շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանը փոխանցեց, որ մարզային շտաբները կգլխավորեն հիմնականում մարզպետները:
Բեռնել ավելին