Բուլղարայիում տեղակայված ու աշխարհի մի շարք երկրներում աշխատանք տանող «Next page» հիմնադրամը Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ Հայստանի գրահրատարակչության ոլորտին վերաբերող ուսումնասիրություն է արել, որի մի հիմնական մասը վերաբերում է թարգմանություններին: Եվրամիության աջակցույթմավ իրականացվող ծրագրի շրջանակներում հիմնադրամը փորձել է պարզել, թե ինչ գրականություն ու ինչ տպաքանակով է թարգմանվում հայերենից օտար լեզուներ եւ հակառակը: