Մատչելիության հղումներ

Բնապահպան ակտիվիստը Երեւանում բնակվել այլեւս չի ցանկանում


Մարիամ Սուխադյանը կհեռանա գյուղից այն ժամանակ, երբ իր ընկերները հիմնեն «էկո ավան»:

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխադյանը տասը տարի առաջ Երեւանի կենտրոնից տեղափոխվեց Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Բուսաբանական այգու հարեւանությանբ գտնվող շենքում բնակվելու: Ըստ նրա՝ Երեւանի կենտրոնը չափազանց աղմկոտ է եւ աղտոտված:

Հիմա Մարիամը տեղափոխվում է նաեւ Նոր Նորքից։ «Մի քայլ էլ այն կողմ եմ գնում, հիմա հեռանում եմ Երեւանից, որովհետեւ ոչինչ ինձ չի կապում Երեւանին: Հիմա արդեն Զովունիում եմ», - հայտնում է Մարիամ Սուխուդյանը, ով գյուղից Երեւան գալիս գարնանը օգտվելու է հեծանվից:

Զովունին Սուխադյանի համար մշտական բնակավայր չի դառնա, կհեռանա գյուղից այն ժամանակ, երբ իր ընկերները հիմնեն «էկո ավան»:

Սահմանել, թե ինչ է «էկո ավանը», հեշտ չէ, քանի դեռ այն դեռեւս նախագիծ է: Բայց ավանի հիմնադրման հարցերով զբաղվող Արշակ Ուլուբաբյանն ամեն ինչ շատ լավ պատկերացնում է, քանի որ նման ավաններ կան աշխարհի այլ երկրներում, դրանք վերջին 10 տարվա ընթացքում արագ զարգանում են նաեւ Ռուսաստանում:

Արշակ Ուլուբաբյանը եւ մի խումբ այլ բուսակեր ակտիվիստներ աշխատանքային խումբ են ստեղծել, հավաքվել են մի քանի տասնյակ երիտասարդներով, հանդիպում են, քննարկում, փորձում են գտնել հարմար տարածք, որպեսզի գնեն ու սկսեն կառուցել իրենց տները ոչ դասական օրինակով, այլ` էկոլոգիական, երբ որպես շինանյութ կարող է օգտագործվել փայտը, կավը, ծղոտը եւ այլն:

Դեռեւս միայն նախագիծ ավանում երիտասարդները մեկուսանալ չեն ցանկանում, նրանց նպատակը շատ մարդկանց իրենց գաղափարով վարակելն է. որքան շատ լինեն` ավանն այդքան հեշտ կլինի կառուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG