Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վաղեմի ընկեր, խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ուղղված էր ոչ միայն նրա, այլ նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը այսօր գրեթե միեւնույն ժամանակ իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղան Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Ղամիշլիում բնակվող Ազատյանների ընտանիքը Երեւան տեղափոխվելու համար երկար ճանապարհ է անցել: Երեք հոգանոց ընտանիքը երեք ինքնաթիռ է փոխել, մինչեւ հասել է Երեւան:
Ընտրվելու դեպքում Հայրիկյանը պատրաստ է իր թիմում ներառել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին:
Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանն ունի մոտ 1600 շտաբ: Նախագահի մյուս թեկնածուները չեն պատրաստվում շատ շտաբեր բացել, ոմանք էլ ընդհանրապես շտաբեր չունեն:
Չորեքշաբթի առավոտյան Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսից առեւանգված ազգությամբ հայ քաղաքացու գտնվելու վայրի մասին դեռեւս տեղեկություններ չկան:
«Ֆերմերային շարժում» գյուղատնտեսական հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը քննադատում է գյուղնախարարությանը։
Մինչ իր թեկնածությունը հանելը Հարությունյանը ԿԸՀ-ի շենքի առջեւ հացադուլ կհայտարարի՝ հորդորելով մյուս թեկնածուներին եւս դուրս գալ ընտրապայքարից:
Արարատի մարզի Դարբնիկ գյուղը շարունակում է ընդունել աշխարհի տարբեր անկյուններում ծավալված պատերազմական գործողություններից փախած հայերին:
Դասընթացները կազմակերպել է «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալությունը:
Նախագահական ընտրություններին ընդառաջ բանավեճերն ակտիվանում են նաեւ գյուղական ընտանիքներում:
Պատճառը Հալեպի փակ օդանավակայանն է, որը Սիրիայի իշխանությունների հավաստիացմամբ` կսկսի գործել հունվարի 17-ից:
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական կայքէջում հունվարի 6-ից տեղադրված պահանջը՝ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը համարում է անարդյունավետ նախաձեռնություն:
Սիրիահայերն ակնկալում են, որ Բաշար ալ-Ասադի՝ խաղաղության հաստատման նոր ծրագրի շնորհիվ 2013 թվականը Սիրիայում խաղաղության տարի կլինի:
Քուվեյթի կառավարության հատկացրած 100 հազար դոլարը Հայաստանում գտնվող սիրիահայերին ոչ թե առձեռն կհատկացվի, այլ կտրոնների տեսքով:
Այսօր նախագահի ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ են դիմել ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ անկուսակցական, գործազուրկ Մհեր Հայրապետյանը:
Այսօրվանից սկսվել է նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ընդունումը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո շատ սիրիահայեր կսկսեն սեփական գործը նախաձեռնել Հայաստանում:
Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ եթե ՀԱԿ-ի առաջնորդը չառաջադրվի, ապա ընտրությունները որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնի։
Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ` ընտրությունների վերջնական արդյունքի վրա ունեցած ազդեցությամբ ընտրակաշառքն իր տեղը հետզհետե զիջում է վարչական ռեսուրսների չարաշահմանը:
Բեռնել ավելին