Ըստ ԼՂ նախագահի խոսնակի, «քանի ուշ չէ, նրանք պետք է խելքի գան, քանի որ սեփական պետության ճակատագիրն են վտանգում»:
Իսկ երեկ Բերդավանում հակառակորդի կրակոցներից վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումն է, երբ Ադրբեջանի զինուժի կողմից գնդակոծության հետևանքով Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել: Թերթերը տարօրինակ են համարում այդ իրադարձություններին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների արձագանքը: Մամուլն անդրադառնում է նաև ղարաբաղյան շփման գծում խաղաղության ամրապնդմանն ուղղված ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությանը:
Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են կատարել երեք տարի առաջ տված խոստումը։
Որևէ արդյունք, սակայն, չկա: Այգեհովիտի գյուղապետը հիշեցնում է՝ Չորաթանում ադրբեջանական կողմից հենց ԿԽՄԿ-ի մեքնայի վրա են կրակել, ուրեմն «էլ ի՞նչ կարելի է ակնկալել, Կարմիր Խաչն անզոր է»:
Սահմանամերձ այս գյուղի դպրոցում աշակերտ գրեթե չի մնացել: Մարդիկ պատմում են՝ հեռանում են բոլոր նրանք, ովքեր հեռանալու գեթ փոքրիկ հնարավորություն ունեն:
«Եթե իշխանությունները էդ լկտիներին չեն սանձելու, ուրեմն մենք ենք անելու», - ասում է ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող ուժերի համախմբումն է, թերթերը անդրադառնում են նաև երգիչ Արմենչիկին Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու փաստին:
Սեփական կարծիքն արտահայտելու համար ազատազրկված գործիչներն այսօր սովետական անցյալին վերադառնալու վտանգ են տեսնում։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ՀԷՑ-ի վաճառքի թեման է, մամուլն անդրադառնում է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, սահմանադրական փոփոխությունների շուրջ վերջին իրադարձություններին:
Լրատվամիջոցները անդրադառնում են ղարաբաղյան գործընթացում վերջին զարգացումներին, Ազգային ժողովում և խորհրդարանից դուրս սահմանադրական փոփոխությունների քննարկումներին:
Տուժածների մեջ հայեր չկան, հրթիռակոծվել են հայկական թաղամասերից մոտ 10 կիլոմետր հեռու գտնվող բնակավայրերը:
Ծառայությունից հակադարձում են՝ իրենց տարեկան պլանում ներառում են մինչև 1000 ընկերություն և փորձում են ստուգել բոլորին:
Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Արարատի և Շիրակի մարզերում սննդային թունավորումների դեպքերի վերաբերյալ:
Մի քանի տասնյակ ցուցարարները վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Հովիկ Աբրահամյանը, սակայն, նրանց չընդունեց:
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցամբ՝ երեկ երեկոյան և գիշերը սահմանին իրավիճակը կրկին լարված է եղել։
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի փոխանցմամբ՝ երեկոյան հակառակորդի գնդակից երկու գյուղացի է վիրավորվել։
2014 թ․ իր տան բակում ծեծի ենթարկված, ավելի ուշ՝ հիվանդանոցում մահացած 54-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով մեղադրվողները պնդում են, թե մահը վրա է հասել ոչ թե ծեծի, այլ կաթվածի հետևանքով: Տուժողի իրավահաջորդները համաձայն չեն:
Սահմանադրության նախագծի՝ մարդու իրավունքների բաժնում հեղինակները մոտ երկու տասնյակ հոդվածներ են ավելացրել, որոնք, սակայն, փորձագետները, միանշանակ չեն գնահատում։
Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նպատակահարմար է, որ մեծամասնությունը ձևավորվի ոչ թե առավելագույն ձայներ հավաքած ուժի, այլ երկու ուժերի կողմից։
Բեռնել ավելին